ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չունի․ Աշոտյանը հերքում է լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա: 

«Կուսակցությունում քննարկում ենք, վերլուծում ենք, հետազոտություններ ենք անում, ուսումնասիրում ենք իրավիճակը, ծանր ու թեթև ենք անում: Ես ու բազմաթիվ այլ ընկերներ կողմնակից ենք մասնակցությանը, նաև  ռազմավարության նախագիծ ենք առաջարկում, որոշ մեր գործընկերներ այդ տեսակետը չեն կիսում: Մենք շտապելու կարիք չունենք, որովհետև արտահերթ ընտրություններն անգամ դեռ նշանակված չեն: Որևէ կուսակցություն ցուցակ չի հրապարակել, ընտրությունները նշանակված չեն, կարիք չկա ՀՀԿ-ին շտապեցնելու: Հասկանում եմ հետաքրքրությունը, ինտրիգը, հասկանում եմ նաև լրատվամիջոցների հետաքրքրությունը, բայց մեզ մի շտապեցրեք, որովհետև մենք ժամանակացույցի մեջ ենք»,- ասել է Աշոտյանը: