Դատարանը որոշեց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 15-ին  որոշել է ազատ արձակել ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին՝ հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը։ Իբրև խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չբացակայելու մասին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով վերջինիս տեղափոխել էին «Նաիրի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը 24News-ի հետ զրույցում ասել էր, որ գեներալի մոտ սրվել է քաղցկեղային հիվանդությունը, ինչպես նաև բարձրացել էր արյան մեջ շաքարի ցուցանիշը։

Գրիգորյանը երեկ և այսօր ամբողջ օրը ինսուլին էր ստացել՝ վիճակը կարգավորելու համար։ 
ԵԿՄ նախկին ղեկավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության, ինչպես նաև ապօրինի զենք ու զինամթերք պահելու մեջ։