Ծովագյուղում և Լճաշենում փոքր խաղադաշտեր են բացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News       

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հավատարիմ է իր ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների և մասսայական ֆուտբոլի զարգացման շարունակական գործընթացի իրականացմանը: 

Հունվարի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2  բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20x40 չափի հերթական խաղադաշտերը: 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի՝ այսօր նախատեսված բացումը: 

ՀՖՖ ղեկավարության այցի և փոքր խաղադաշտերի բացման մանրամասները՝ տեսանյութում.