Համաներումը նախընտրական շրջանի հետ կապ չունի, ոչ էլ բանտերի բեռնաթափման․ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով համաներման որոշմանը, ասել է, որ ՀՀ-ում քրեակատորաղական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա․ այն լուծվել է օրինական ճանապարհով: 

«Չկա մեկը, որ քնելու տեղ չունի և հերթով են քնում, այսօր քրեակատորաղական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների քանակը հասնում է 2930-2940 -ի, այդպիսի ցուցանիշ չի եղել, նրանց թիվը եղել է 3800 և ավելի», - ասել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և հավելել, որ համաներման նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չէ։

«Մենք ավելցուկ չունենք դատապարտյալների կամ կալանավորների, սա համաներում է, սա մարդասիրական ակտ է, ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո»,-ասել է Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ համաներումը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ։ Նախագիծը պատրաստ է եղել նախարար նշակվելուց տասն օր անց։