Եթե «դոսյեների» հիման վրա կարող էինք մարդկանց տուն ուղարկել, իմաստը ո՞րն էր օրենք գրելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Պրիմիտիվ մանիպուլյացիա ու սադրանք է: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, ըստ որի՝ ՍԴ դատավորների վրա ճնշում գործադրելու համար իշխանությունները նրանց անձնական կյանքի մասին «դոսյեներ» են հավաքում:

«Եթե այդ «դոսյեների» հիման վրա կարող էինք մարդկանց տուն ուղարկել, իմաստը ո՞րն էր օրենք գրելու: Վսահեցնում եմ՝ մեր առջև ավելի լուրջ խնդիրներ ենք դրել, քան ՍԴ դատավորներին օր առաջ տուն ուղարկելը»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։