Էս հերոս ժողովրդից 5000 դրամանոց սարքեցին, ստրուկ էինք, հանկարծ սկսեցինք ապրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

«Ի՞նչ արեցին, էս հերոս ժողովրդից 5000 դրամանոց սարքեցին, էս ի՞նչ ծրագիր սկսեց գործել: Արժանապատվություն ունեցող մի ազգի տարիներ շարունակ ներշնչեցին, որ դու 5000 դրամանոց ժողովուրդ ես: Սա ջնջում է մարդուն: Իսկ էն մարդիկ, որ վերցնում՝ ընտրում էին, կարծում եք իրենց լա՞վ էին զգում, չէ՛, չհավատաք: Գնում էր մի ամբողջ ժողովրդի փչացում»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

«Հանկարծ հասկացանք, որ ստրուկ ենք, մենք դա չգիտեինք, գլխի չէինք: Հասկացանք, որ մենք չենք ապրել. սա էլ է ձեռքբերում: Երբ դու հասկանում ես, որ չես ապրել, սկսում ես ապրել: Իսկ մինչ այդ խլրտոց էր, ճահճի մեջ էինք»,- նշել է դերասանուհին:

Լալա Մնացականյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև իր բեմական կյանքին, մարմնավորած դերերին ու նախընտրած դերակատարումներին, ինչպես նաև նոր, առաջիկայում սպասվող ներկայացմանը:

Դերասանուհին պատմել է նաև բեմից դուրս իր նախասիրությունների, առօրյա կյանքի ու ազատ ժամանակը տնօրինելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: