Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ 

«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է Ալեքսեյ Գոնչարուկը:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում, որից հետո Պուտինը հրամանագիր է ստորագրել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: