Փաշինյանը ձնագնդիկով խփեց 24TV-ի տեսախցիկին և մտավ ՔՊ գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ նախատեսվում է հանդիպում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Գրասենյակի դիմաց հավաքված լրագրողների հարցին՝ ի՞նչ է քննարկվելու փակ նիստի ժամանակ, Փաշինյանը կարճ պատասխանեց՝ սովորական:

Նշենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ մտնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձնագնդիկով հարվածեց 24News-ի տեսախցիկին։