«Արմաթ» ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Վանեցյան

«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Twitter-յան միկրոբլոգում նման կարծիք է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար»,-գրել է Վանեցյանը:

Ավելի վաղ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրեն Կարեն Վարդանյանը, անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրման համար 6 օր առաջ են գումար փոխանցել, ասել էր, որ նման բան չկա, ապա տեղելացրել, որ «Արմաթը» գումար ստացել է 4 ամիս առաջ:

«Կառավարությունը որոշում է ԿԳՄՍ ներկայացմամբ տալ միայն սարքավորումների գումարը, բայց կրթությունը միայն սարքավորումը չէ»,- ասել էր Կարեն Վարդանյանը, և տեղեկացրել, որ դիմում են կառավարությանը, որ հետաքննի սաբոտաժը։

«Մենք շարունակելու ենք ներդնել «Արմաթ» լաբորատորիաները. կլինի նախարարի՞ հետ, թե՞ առանց նախարարի»․-ասել էր նա: