Չեմ ուզում, որ ՍԴ-ն հայտնվի այս իշխանության կրունկի տակ. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

նաիրա

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ուրախ կլինի, եթե դատական համակարգն անկախ լինի։

«Կարծում եմ՝ մինչև հանձնաժողով ստեղծելը խրհրդարանական ուժերին պետք է ներկայացվեր, թե ինչու ենք գնում սահմանադրական փոփոխությունների, գործող Սահմանադրության մեջ ի՞նչն է, որ խոչընդոտում է իշխանություններին ռեֆորմներ իրականացնել»,- ասել է նա։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի գործունեությանը՝ պատգամավորը շեշտեց, որ այդ կառույցի նկատմամբ որևէ քաղաքական գործիք չպետք է կիրառվի։

«Չեմ ուզում, որ ՍԴ-ն հայտնվի այս իշխանության կրունկի տակ։ Դատական համակարգը չպետք է լինի որևէ իշխանության կցորդը։ Եթե փոփոխություններն արվելու են դատական համակարգն այս իշխանության կրունկի տակ փռելու համար, ապա մեզ համար դա լինելու է բացարձակապես անընդունելի», - ասել է Զոհրաբյանը։