Մահվան դեպքերը ՔԿՀ-ներում պատշաճ քննության չեն ենթարկվում․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1

«Քրեակատարողական հիմնարկների հետ կապված համար մեկ խնդիրը շարունակում է մնալ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերը», - լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Վերջինս ասելով՝ կա համակարգային կարևորագույն հարց, որի մասին անընդհատ խոսում է, սակայն այն շարունակում է մնալ արդիական.

 «Մահվան դեպքերը՝ կլինի դա ինքնասպանություն, թե հիվանդության հետևանքով, պատշաճ քննության, վերլուծության չեն ենթարկվում։ Առավելապես սահմանափակվում է հարցն անհատական դեպքերը քննելով և վերջ։ Մինչդեռ պետք է մանրամասն ուսումնասիրություններ կատարվեն՝ պատճառները վերլուծվեն, պայմանները վերհանվեն և համակարգային կանխարգելման միջոցներ ձեռնարկվեն։ Ցավոք սրտի մեզ մոտ ամեն ինչ ընթանում է գլխավորապես անհատական մակարդակում»,-ասաց Թաթոյանը։

Թաթոյանը նկատեց, որ այս տարի ՔԿՀ-ներում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից, սակայն այս պահին դեռ պատասխաններ չկան։