ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել: Նա կարող է դառնալ Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը: Այս մասին Կրեմլից աղբյուրը հայտնել է «Аргументы недели» լրատվականին:
Հիշեցնենք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր ժամանակավոր անաշխատունակության ընթացքում հունվարի 13-ից երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին:
Ինչպես հայտնի է, Քադիրովն այժմ բուժման կուրս է անցնում։