ԼՂ հարցով հանդիպումների մասին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է ընդունված կարգով․ Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News      

ԱԳՆ

Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե մինչև հունվարի վերջ տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը։

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան», -  24news-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: