ՀՀ և ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1

Վաղը Երևանում կանցկացվի Հայաստանի և Արցախի Ազգային Ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Նիստը կանցկացվի ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։