Սին են խոսակցությունները, թե վարչապետը մտադիր է ցրել խորհրդարանը․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

բակո

«Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվեց 2019 թվականին տեղի ունեցածը, 2020 թվականի տեսլականը, հարցեր հղեցինք վարչապետին, պատասխաններ ստացանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ գրասենյակում կայացած «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Նման հանդիպումներ միշտ եղել են եւ էլի լինելու են, ոչ մի ենթատեքստ այստեղ պետք չի փնտրել: Նպատակ է դրվում, որ ինչ արդյունքներ գրանցվել են 2019 թվականին, 2020 թվականին կրկնապատկենք, էլ ավելի շատ աշխատանք ու գործ անել: Կարող եմ ասել, որ խորհրդարանի աշխատանքից վարչապետը գոհ է»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ սին են խոսակցությունները, թե վարչապետը մտադիր է ցրել խորհրդարանը: