Անահիտ Բախշյանը միջնորդել է «Հոկտեմբերի 27»-ի անջատված գործը փոխանցել ՀՔԾ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Իրավական

«Դատախազությունը երեկ ստացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունն այն մասով, որ «Հոկտեմբերի 27»-ի անջատված գործը փոխանցվի ՀՔԾ-ին և քննչական խումբ ստեղծվի»,-այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը և հավելեց, որ դեռևս որոշում չկա։