ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Հունվարի 16-ին՝ ժամը 21.30-ի սահմանում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ դուռը պատահաբար բացվելու հետևանքով 46-ամյա ուղևորուհին ընկել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն։