Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին տանը հայտնաբերել է կինը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Զննության արդյունքները կներկայացնեմ, հիմա գործողություններ են արվում, զննություն է կատարվում, որ հարցերին կարողանամ պատասխանել», - ասաց նա։

Մելիքյանն ասաց, երբ իրենք ժամանել են դեպքի վայր, դեպքի վայրում եղել են Կուտոյանի կինն ու հայրը։

Նա նշեց, որ դեպքի վայրի զննությանը մասնակցում են դատական բժիշկներ։

Նրա խոսքով՝ դեպքի վայրում եղել է նաև զենք։

Հիշեցնենք՝ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։