Առևտրատնտեսական գործակցության հեռանկարներ Հայաստանի և Ուկրաինայի միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ փոխնախարարների մակարդակով: Այդ մասին հատյնում է ԱԳն մամուլի ծառայությունը։

Երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլի Բոնդարի գլխավորությամբ կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական գործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Կողմերը ընդգծեցին առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հաջորդ նիստի անցկացկացման անհրաժեշտությունը։

Երկկողմ օրակարգային հարցերի թվում կարևորվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակների և ստորաբաժանումների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Հայաստանի և Ուկրաինայի արտաքաին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները մանրամասն անդրադարձան նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին՝ քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: