Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ․ Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1

«Գեորգի Կուտոյանը մեր հարեւանն էր, համեստ մարդ էր երեւում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Շատ եմ ցավում կատարվածի համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում, Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: