Կրակոցը Կուտոյանի քունքին է եղել, տանը հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։

«Ունենք հետևյալ դեպքը. Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին։ Այս պահին եղած տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։Մահվան դեպքերով որպես կանոն բազմաթիվ վարկածներ ենք առաջ քաշում։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, բազմաթիվ վարկածներ։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով պարզ կլինի ընդհանուր պատկերը»,-նշեց Արթուր Մելիքյանը։