ՆԱՏՕ-ի պաշտոնյան բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների պատրաստվածության մակարդակը: Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին: