Միշուստինը ՌԴ Դաշնային հարկային ծառայության նոր ղեկավարի է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

.

ՌԴ նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ Դաշնային հարկային ծառայության նոր ղեկավար է նշանակել Դանիիլ Եգորովին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Մինչ այս Եգորովը զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Դանիիլ Եգորովը ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Ավարտել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը: Որոշ ժամանակ նա եղել է ձեռնարկությունների և քաղաքացիների աջակցության միջտարածաշրջանային փաստաբանների ասոցիացիայի հանձնաժողովի անդամ:

2001 թվականից աշխատել է հարկային նախարարության կառույցներում: Զբաղեցնում է Դաշնային հարկային ծառայության մայրաքաղաքային վարչության վերահսկիչ բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է  ֆիզիկական անձանց և խոշոր հարկատուների հետ վեճերի լուծման բաժինները, զբաղեցրել է Դաշնային հարկային ծառայության նախաքննական աուդիտի ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ղեկավարի պաշտոնները: