ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

/

Հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհին և Գորիս-Կապան ճանապարհի՝ Շուռնուխ գյուղի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։