Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով արդեն ինչ-որ քաղաքական շահարկումներ են արվում․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով արդեն ինչ-որ քաղաքական շահարկումներ են արվում։ Այսօր արդեն մոդայիկ է դարձել ամեն ինչում մի բան փնտրել,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«Լուրը ցավով ընդունեցի, որովհետև նա երիտասարդ էր։ Որևէ այլ տեղեկություն, որը կարող է լույս սփռել տեղի ունեցածի վրա, չունեմ։ Բավարարվում եմ միայն պաշտոնական հայտարարություններով։ Կասկածներ կան, որ ինքնասպանություն է, քննությունը կպարզի։  Բայց շատ ցավալի է, որ արդեն ինչ-որ քաղաքական շահարկումներ են արվում այդ դեպքի շուրջ։ Այսօր արդեն մոդայիկ է դարձել ամեն ինչում մի բան փնտրել»,- ասել է Գևորգյանը։

Պատգամավորը չի կարծում, թե Կուտոյանի մահվան դեպքը կապված է նրա գործունեության հետ։

Շարունակությունը՝ տեսանյութում։