Թե՛ Վանեցյանը, թե՛ Փաշինյանը հնարավորություն ունեցել են պարզաբանել`ինչ են ուզում ապացուցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

«Թե՛ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հնարավորություն են ունեցել իրավիճակի հետ կապված պարզաբանումներ մտցնել՝ ի՞նչ են ուզում, ինչն ինչի՞ հետ է կապվում, հետագայում ի՞նչ են ցանկանում ապացուցել»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով Վանեցյան-Փաշինյանի ընտանիքի բանավեճը։

Պատգամավորը հորդորում է սպասել իրավական ուսումնասիրության ավարտին, նոր միայն գնահատականներ հնչեցնել։

Խոսելով Վանեցյանի հնարավոր քաղաքական հայտի մասին՝ նա կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուրն իրավունք ունի նման հայտ ներկայացնելու, և դրա դեմ որևիցէ խոչնդոտ չպետք է ստեղծվի։
ԱԺ փոխխոսնակը խոսել է նաև սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների և այլ թեմաների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։