Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 4-5 և 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ

ԵՐԵՒԱՆ, 18  ՀՈՒՆՎԱՐ, 24News 

AIN

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

Այնուհետև՝ ժամը 08:20-ին Աշոցքից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ 2.4 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, որն  զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում: