Mercedes-ը բախվել է կայանված մեքենային, այնուհետև տապալել ծառն ու բախվել էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Հենրի Մարկոսյանը իր վարած Mercedes մակնիշի 70 OA 370 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլարտրելի հատվածում կայանված Lada մակնիշի 01 RF 088 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է «Սանիթեք» ընկերության աղբամաններին և առաջ ընթանալով, բախվել ծառին, կոտրել այն, այնուհետև բախվել թիվ 80 էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: