Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները մասնակցել են զորավարժությունների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորավարժությունների: Այս մասին ՀՀ հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորավարժությունների նպատակն էր կատարելագործել կրտսեր հրամանատարական կազմի պարտականությունների կատարման մակարդակը հրետանային ստորաբաժանումների և հաշվարկների  ծավալման ընթացքում, ստուգել և կատարելագործել դիվիզիոնների հրամանատարական կազմի ունակությունները և վարպետությունը կրակի վարման ու կառավարման ընթացքում ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային կրակային խնդիրների կատարման, հրետանային մարտկոցների մարտական ներդաշնակման ժամանակ:

Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը նշել է, որ արդյունքները գնահատվել են «լավ» և «գերազանց», իսկ հրետանային ստորաբաժանումների կրակի վարման և կառավարման ընթացքը ցույց է տվել, որ հրետանային ստորաբաժանումները պատրաստ են կատարել   ցանկացած բարդության խնդիրներ:  

Thumbnail
Thumbnail