Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից, քանի որ ցուցարարները փորձել են ներխուժել տարածք: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել է Բուֆ-դյու-Նոր թատրոն: Ցուցարարները փորձել են ներխուժել շենք՝  ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի կարգախոսներ բղավելով: Չնայած ցուցարարներին իրավապահները ցրել են, որոշում է կայացվել տարհանել նախագահին:

«Նախագահը շարունակում է իր կնոջ հետ թատրոն այցելել, ինչպես սովորաբար անում է»,- նշել է հեռուստաալիքը: