«Հաջորդը քեզ են խփելու»․ ՍԴ նախագահին ուղղված ոստիկանի գրառման միջադեպը կքննվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

Համացանցում երեկվանից ակտիվորեն տարածվում է Ոստիկանության աշխատակցի ոչ կոռեկտ գրառումը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին։

Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը երեկ տեղադրել էր Ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյանի մեկնաբանությունը իրավիճակին, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չէր կարողացել զսպել հուզմունքը։ 

«Հաջորդը քեզ են խփելու»,- գրել էր ոստիկանը։

 «Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակված», - լրատվամիջոցներին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։