Հովհաննես Համբարձումյանը կարող է տեղափոխվել Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News     

Հովհաննես Համբարձումյան

Հայաստանի հավաքականի ու Կիպրոսի «Էնոսիսի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հնարավոր է կարիերան շարունակի Ղազախստանում։

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Կարագանդայի «Շախտյորը»։

Ղազախստանում վերջերս որոշում է կայացվել, որ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆուտբոլիստները, ըստ որոշման կդադարեն լեգիոներ համարվել:

Որոշումից հետո այստեղ հանդես եկող հայ ֆուտբոլիստների քանակն ավելացել է: