Փաշինյանի վարկանիշը հին ռեժիմի աշխատողները կիջեցնեն․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Նախկին իշխանության ծառայողներն իրավունք չունեն հայտնվելու նոր կառավարության շարքերում. նրանք նորից կփչացնեն նորեկներին։ Այդ մասին 24News- ի եթերում ասել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ անմտություն է հին կաշառակերների ու նորերի անփորձության հակադրությունը։ Կառավարության ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է օգտագործել հասարակության մեջ գոյություն ունեցող կադրային պոտենցյալը։ Մելիքյանը կարծում է, որ քավոր-սանիկով կառավարություն ձևավորելը կրկին վերադարձ կլինի հնին։