Կուտոյանի և Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների պատասխանները պետք է տրվեն. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Որևէ վարկած այս պահին քննարկելը ճիշտ չէ։ 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանն ու շրջանառվող ամենատարբեր վարկածներին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

«Կուտոյանի սպանությունը շահարկումաների տեղիք չպետք է տա։ Ես դավադրությունների տեսությանը կողմնակից չեմ, հետևաբար պետք է սպասել, որ նախաքննական մարմինը տա բոլոր հարցերի պատասխանը»,- ընդգծեց պատգամավորը։