Մաուրո Գևգեոզյանը տեղափոխվեց պերուական ակումբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News     

,

Արգենտինական «Ատլետիկո Տեմպերլեյ» ակումբի հայազգի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը կարիերան կշարունակի պերուական «Ունիվերսիդադ Կախամարկա»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական ակումբը:

Աղբյուրի հաղորդմամբ Արգենտինայի երկրորդ լիգայում Գևգեոզյանը այս մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: