Գործազրկության մակարդակն աճել է՝ հավասարվելով 2011թ․ մակարդակին. Արա Գալոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News     

,

Գործազրկության մակարդակն աճել է՝ հավասարվելով 2011թ․ մակարդակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատուժի ուսումնասիրության մեջ վիճակագրությունն առանձնացնում է գործազրկության մակարդակ հասկացությունը։ Դա «գործազուրկների տեսակարար կշիռն է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում»:

Հիմա պաշտոնական տվյալներ՝ 2016-ի հունվարի 1-ին գործազուրկ է եղել աշխատունակ բնակչության 18․5 %-ը։ 2017-ին՝ 18 %-ը։ 2018-ին՝ 17․8 %-ը։ Իսկ 2019-ին՝ 19%-ը։ Փաստորեն գործազրկության մակարդակն աճել ու հավասարվել 2011թ մակարդակին։

Վիճակագրության բացասական կողմը թերեւս այն է, որ տվյալները բավական ուշ են հրապարակվում։

Բայց միեւնույնն դրանք պաշտոնական են»։