Ողբերգական դեպք Արթիկում. էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

,

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ն մահացել է հոսանքահարվելու հետևանքով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: