Կուտոյանին հանդիպեցի մանկապարտեզի մոտ, ասաց՝ հետևի՛ր էրեխուն. հայրական տան հարևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Կուտոյանի հայրական տան հարևանությամբ ապրող Սիսակ Ղազարյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել Կուտոյանների ընտանիքի հետ, և հենց հունվարի 16-ին՝ ողբերգությունից մեկ օր առաջ հանդիպել է Գեորգի Կուտոյանին։

Մեկ այլ հարևան պատմել է, որ վերջին անգամ ԱԱԾ նախկին տնօրենին տեսել է նախորդ տարվա դեկտեմբերին, Կուտոյանը հանգիստ և հավասարակշռված է եղել։

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի փաստով կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ․ հարցաքննվել է նաև տաքսու վարորդը, որը նախկին պաշտոնյային հայրական տնից տարել է Պարույր Սևակի փողոց։ Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական և  կենսաբանական փորձաքննություններ: