Նախնական տվյալներով՝ Կուտոյանն ինքնասպան է եղել․ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Այս պահին քննությամբ ձեռքբերված բավականաչափ տվյալներ վկայում են, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել։ Այդ մասին Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողներին ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ դեպքի հետ կապված բոլոր վարկածները ստուգվում են։ 

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մարմինը հայտնաբերվել էր հունվարի 17-ին՝ Պարույր Սևակի փողոցի վրա գտնվող իր բնակարանում՝ քունքին հրազենային վնասվածքով։ 

Կուտոյանը ԱԱԾ ղեկավար է աշխատել 2016-2018 թթ-ին, մինչ այդ ավելի քան հինգ տարի զբաղեցրել է նախագահի՝ իրավական հարցերով օգնականի պաշտոնը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս