Փրկարարները գիշերը Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակա լճից շուն են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

շուն

Հունվարի 19-ին` ժամը 23:05-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակա լիճը շուն է ընկել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շանը դուրս են բերել լճից: