Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն․ աշխարհի չեմպիոնը հերթական ոսկին է նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Արթուր

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Նիցայում տեղի ունեցած Գրան Պրի մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել:

Եզրափակչում ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիևին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 17-ին մեկնել է Ֆրանսիայի Նիցա քաղաք, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարին:

Հայաստանի թիմի կազմում են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռոբերտ Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը 130 կգ:

Նիցայի մրցաշարը կանցկացվի հունվարի 18-19-ը:

Տեսանյութեր

Live

Լրահոս