Կոտայքում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վերջինս բախվել է ծառին, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

վթար

Հունվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմանում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Անդրանիկ Կ․-ի վարած «Mercedes»-ը և 40-ամյա Անդրեաս Գ․-ի «Opel»-ը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց։ «Opel»-ի վարորդ Անդրեաս Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։