Կնոջը դանակով վնասվածք պատճառելու համար հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին, ժամը 15.50-ին, Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Գարիկ Ա.-ն, որը. հունվարի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի /Խուլիգանությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գարիկ Ա.-ն կասկածվում է հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում, վիճաբանության ժամանակ, 21-ամյա կնոջը դանակով մարմնական վնասվածք պատճառելու մեջ:

Գարիկ Ա.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: