Գազի բանաձևային գնագոյացման դեպքում կանխատեսելիությունը հարցական է դառնում․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Մհեր

Վստահ եմ, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայում»: Այդ մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ խոսվել է, խոսվում է և դեռ մենք երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկենք:

«Երբ խոսքը վերաբերում է երկարատեւ պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձեւ դնել գնագոյացման մեջ: Մի կողմից բանաձեւային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ՝ սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,-ասել է փոխվարչապետը։