Սպանդանոցների հարցում ծանրությունը նորից թողնում են ֆերմերների վրա. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Ասում են՝ տնտեսական հեղափոխություն պետք է անենք, բայց սպանդանոցների հարցում ծանրությունը նորից թողնում են ֆերմերների, գյուղացու վրա, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ 

«Եթե մարդը պետք է բարձի, տանի, սպանդանոցում էլ գումար վճարի, դա նշանակում է, որ եթե կենդանին հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, ուրեմն 50-60 հազարի կորուստ պետք է ունենա։ 20 հազար պետք է տրանսպորտին տա, մի 25 հազարը՝ մորթելուն.... Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար պետությունը սուբսիդավորում է։ Այստեղ էլ մարդկանց պետք է սուբսիդավորի։ Հայաստանում գյուղատնտեսության վիճակը շատ վատ է։ Ինձնից լավ գիտեք՝ ջրի կես լիտրը 200 դրամ է, իսկ 1 լ կաթը վաճառվում է 110-120 դրամով։ Կաթն ավելի էժան է, քան թե ջուրը», - ասաց Գագիկ Ծառուկյանը։