Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

բակո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ և պետական պարգևներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թեւերի միջեւ հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարեւոր է օրենքի տառին եւ ոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը: