Անհարմար վիճակ է, այո, բայց ես հայտարարություն եմ արել Շանթի ասածի հիման վրա. Փաշինյան

Բոլորս գիտենք, որ 2013 թ․ եղել է պատմություն Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասին և ես այն ժամանակ հարցազրույց եմ տվել, նույնիսկ դիմում եմ գրել Հատուկ քննչական ծատռայությանը։ Այս մասին Կապանում ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա, ըստ էության, շատերը համարում են և ես էլ ընդունում եմ, որ ինչ որ առումով անհարմար վիճակ է այդ հարցազրույցի կապակցությամբ։ Բայց ես անհարմար վիճակում էի նաև այն ժամանակ, երբ որ այդ հայտարարությունն արեցի՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա և հետագայում Շանթ Հարությունյանը հրաժարվեց բացատրություններ տալ և մարդիկ սկսեցին մեղադրել ինձ, որ ես սուտ եմ ասում։ Շանթ Հարությունյանը մինչև հիմա չի հաստատել, որ ես դա իր խոսքրից եմ ասել և ցուցմունք և բացատրություն չի տվել»,- ասաց Փաշինյանը։

Այնուհետև ավելացրեց, որ հանձնարարել է նորից քննել Շանթ Հարությունյանի գործը և Հունան Պողոսյանի պատասխանատվությունը նոր Հայաստանի առաջ կլինի այդ քննության ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։