Մի՞թե կառավարությունը հրաժարվում է ձեզ լսել, որ ճանապարհ եք փակում. Նիկոլ Փաշինյան

Ով ինչ խնդիր ունի դուրս է գալիս և ճանապարհ է փակում։ Այս մասին Կապանում հանրահավաքի ժամանակ ընգծեց Նիկոլ Փաշինյանը և դա ընդունելի չէ։

«Այո՛, դա ասում է մի մարդ, ով ամբողջ Հայաստանի ճանապարհները փակել է, ում կոչով, համենայնդեպս, ամբողջ ճանապարհները փակել են։ Բայց երբ որ ես տասն անգամ փողոց եմ փակել 1000 անգամ ներողություն եմ խնդրել բոլոր այն քաղաքացիներից ում անհարմարություն եմ պատճառում դրանով»,-հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք արդարացի պահանջներով են ճանապարհ փակում,ապա ավելացրեց, որ միթե՞ կառավարությունը հրաժարվում է լսել ձեզ և ձեր պահանջները։

Մանրամասերը՝ տեսանյութում։