Եթե խաղաղության գործընթացն ինչ-որ պահի չսկսենք, գնալով կբարդացնենք իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Հայ ժողովուդրը միշտ էլ արժանապատիվ խաղաղության կողմնակից է եղել, ու մեր գլխավոր խնդիրը ռազմատենչ հարևանի հետ հնարավոր դիսկուրսի հրահրումն է կամ, առնվազն, խոսակցությունն այդ մասին: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:

«Խաղաղության  գործընթացը երկարատև ու դանդաղ գործընթաց է, բայց եթե այն ինչ-որ պահի չսկսենք, գնալով ավելի ու ավելի կբարդացնենք իրավիճակը: Բայց, մյուս կողմից, եթե ժողովուրդները խաղաղ ապրելու կամք չունենան, ապա ցանկացած լուծում անօգուտ է»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։