Իրանի ԱԳՆ-ում Մակրոնին խորհուրդ են տվել աշխարհագրություն սովորել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

Իրանի հարավում գտնվող ծոցն ունի միայն մեկ անվանում՝ «Պարսից ծոց»։

 Այս կերպ են արձագանքել Իրանի ԱԳ նախարարությունում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությանը, որում նա Պարսից ծոցն անվանել էր «Արաբա-Պարսից ծոց»՝ ասելով, որ ֆրանսիական կողմը զորախումբ է ուղարկելու այնտեղ։

Իրանական ԱԳՆ խոսնակ Սայեդ Աբբաս Մուսավին թվիթերյան իր էջում գրել է․ «Ձեր ռազմական ներկայությունը Ծոցում նույնքան սխալ է, որքան ձեր կողմից օգտագործված տեղանունը։ Երկուսն էլ լուրջ սխալ են, սակայն ուղղելի»։ Վերջինս  խորհուրդ է տվել Մակրոնին՝ աշխարհագրություն ուսումնասիրել։